Մշակութային արժեքների դեմ հանցագործությունները վերջին տարում ավելացել են
Ինտերպոլը հայտնում է, որ մշակութային արժեքների հետ կապված անօրինական գործողությունները կտրուկ աճել են COVID-19 համաճարակի ժամանակ: artguide.com-ը գրում է, որ հրապարակված զեկույցի համաձայն, 2020 թվականին աշխարհում ավելացել են ապօրինի պեղումների քանակը։
Աֆրիկայում պեղումների հետ կապված իրավախախտումների թիվը 2019 թ. գրանցված 44-ից 2020-ին հասել է 153-ի։ Ամենակտրուկ թռիչքը տեղի է ունեցել Ասիայում և Հարավային Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` 42-ից մինչև 1563 թվական: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում գողացել են ավելի քան 35 հազար իր, որոնց մեծ մասը դրամագիտական են:
Ապօրինի պեղումների առումով հատկապես խոցելի են հակամարտության գոտիներում գտնվող հուշարձանները։
Միևնույն ժամանակ, թանգարանների գողությունները սովորականից ավելի փոքր մասն են կազմում անօրինական գործողությունների մեջ. նախորդ տարի թանգարանային գույքի հետ կապված հանցագործությունների թիվը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացի Ամերիկայից։