ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է մշակել ծրագիր՝ ռուսական զենքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնելու համար
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է մշակել նոր ծրագիր՝ համաշխարհային շուկայում ռուսական զենքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնելու համար: Այս մասին հայտնում է RT հեռուստաալիքը՝ հղում կատարելով ներկայացված զեկույցին, գրում է Ria-ն։
«Ի՞նչ ռազմավարություններ կարող է ԱՄՆ-ը հետապնդել՝ ռուսական զենքը պակաս գրավիչ դարձնելու համար: Որքանո՞վ մենք պետք է առաջարկենք մեր սեփական զենքի արտահանումը այն երկրներին, որոնք մտածում են ռուսական զենք ձեռք բերելու մասին», - նման հարցեր են բարձրացվում փաստաթղթում։
Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանը զենքի օգնությամբ առաջ է մղում իր արտաքին քաղաքական շահերը՝ դրանով իսկ թուլացնելով Վաշինգտոնի ազդեցությունը։
Որոշ կոնգրեսականներ կարծում են, որ զենքի վաճառքն աջակցում է «Ռուսաստանի ագրեսիվ և չարամիտ գործունեությանը» և հրահրում տարածաշրջանային հակամարտությունները:
Նշվում է, որ սահմանված պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն։ Բացի այդ, նման սահմանափակող միջոցները կարող են բացասական արձագանք առաջացնել ներմուծող պետությունների կողմից և վնասել բուն ԱՄՆ-ին, ասվում է փաստաթղթում:
Կոնգրեսը դա բացատրում է նրանով, որ շատ երկրներ մեծապես ապավինում են ռուսական զենքին, ուստի նրանց համար դժվար կլինի կտրուկ հրաժարվել դրանից:
Այսպիսով, փաստաթղթի հեղինակները կոչ են անում բացահայտել պաշտպանական արդյունաբերության համալիրի վրա ճնշման նոր մեթոդներ, որոնք կօգնեն մեկուսացնել Ռուսաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին