Ժողովրդավարությունից խոսող իշխանությունները հերթական անգամ հաստատում են՝ ժողովրդավարության հետ առնչություն չունեն. Վարդևանյան
«Ժողովրդավարությունից խոսող իշխանությունները հերթական անգամ հաստատում են, որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն մեկ պարզ պատճառով՝ ժողովրդից հերթական անգամ թաքուն պրոցեսներ են ընթանում»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ սա փաստ է, ԱԳՆ պարզաբանումից ևս պարզ է դառնում, որ հերթական անգամ թաքուն պրոցեսներ են ընթանում:
Ա. Վարդևանյանը հիշեցրեց, որ 1960-ականներից ընդունված պարզ սկզբունք կա՝ եթե պետություններից մեկը մյուսին ուզում է ստիպի մի թուղթ ստորգրել, դրա համար կոնվենցիա է ընդունվել, որը վավերացրել են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան:
«Կոնվենցիան ասում է՝ եթե մեկին ուժի կամ ուժի սպառնալիքի ներքո ասում ես թուղթ ստորագրի, եթե նույնիսկ ստորագրի էլ, առոչինչ է: Սա բառացի գրված է, միջազգային ամենապարզ սկզբունքներից մեկն է: Հիմա հարց՝ եթե մեկը եկել, մտել է մեր տուն, մեր արտգործնախարարը, դատախազն ասում են՝ դա հանցագործություն է, ապօրինի եկել, մտել են մեր տուն, չեն գնում և հիմա էլ ասում են՝ եկեք մի հատ էլ թուղթ ստորագենք, արդյո՞ք չեղավ ուժի սպառնալիքի լեզվով մեզ հետ խոսել:
Երբ մինչև հիմա մեր հայ տղաներին զոռով, ռազմագերու կարգավիճակով պահում են ադրբեջանական բանտերում ու չեն վերադարձնում, չեղա՞վ որ սպառնալիքի լեզվով են խոսում:
Եղավ չէ՞: Սա պարզ ճշմարտություն է, պարզ ու հստակ կոնվենցիոնալ ձևակերպում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն՝ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած ըստ իրենց ընկալման «մանդատներից»
- Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին