0.5 մլրդ դրամն ինչո՞ւ ափսոսացիք Արցախին միջպետական վարկ տամադրելու համար. Արթուր Խաչատրյանը՝ Տիգրան Խաչատրյանին
«Ինչո՞ւ բյուջեի պաշտպանությանը հատկացված մասը 2020թ. 387 մլրդ էր, 2022-ին դարձավ 345 մլրդ դրամ»,- ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանի անվտանգային սպառնալիքները նվազել են, թե ոչ:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ոստիկանության բյուջեն 63.8 մլրդ դրամից դարձել 66.6 մլրդ:
Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ ինքը մինչև ԱԺ ուղարկելն է ուսումնասիրել 2022 թ. բյուջեի նախագիծը, և տեսել, որ տարբերություն կա կառավարության կայքում դրած նախագծի և Աժ ուղարկածի միջև:
«Կառավարության կայքում դրած տարբերակում Արցախի Հանրապետության համար նախատեսված էր 144.5 մլրդ դրամ, իսկ այսօր ԱԺ բերած տարբերակում 144 մլրդ դրամ է, ուզում եմ հասկանալ, թե 0.5 մլրդ դրամն ինչո՞ւ ափսոսացիք Արցախին միջպետական վարկ տամադրելու համար»,- Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հիշեցնելով, որ նախկին քննարկումների ժամանակ ֆինանսների նախարարն ինքն էր ասում, որ նախորդ տարիներին կապիտալ ծախսերը քիչ էին սահմանում և այն չէր ազդում տնտեսության վրա՝ Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ ինքն էլ չի հիշում, որ նույնիսկ այդ քիչը 100 %-ով կատարված լինի:
Պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ քննարկում էին 2021 թվականի բյուջեի կատարողականը և կրկին կապիտալ ծախսերի թերակատարումը էական է եղել, և հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են այդ դեպքում նոր բյուջեով այն ավելացրել 60 %-ով և ինչը պետք է փոխվի առաջիկա երկու ամսվա ընթացքում, որ նախանշված ծրագրերը կատարվեն:
«Կապիտալ շինարարաությամբ նման հանրային ներդրումներով ՀՆԱ-ի աճ հնարավոր չէ ցուց տալ, ինչին ձգտում է կառավարությունը, միայն ճանապարհ ասֆալտապատելով, եկեք ընդունենք, որ լավատեսության մասին խոսելը խիստ լավատեսական է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով Արցախին 0.5 մլրդ դրամ պակաս տալու հարցին, հայտարարեց, որ հնարավոր է տեխնիկական վրիպակ է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Այս բյուջեով կառավարությունը մարդկանց ասում է՝ հաջորդ տարի նրանք ավելի վատ են ապրելու. Թադևոս Ավետիսյան
- Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան
- ԱԺ-ում մեկնարկեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա