25.10.2021. Արցախում կորոնավիրուսի 42 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 59-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում գրանցվել է մահվան մեկ դեպք։ 40-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15750 քաղաքացու հետազոտություն, որից 1683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 23.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
- 22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել
- 21.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
- 20.10.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել
- 19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում