Անջատողականների և ահաբեկիչների դեմ պայքարում հաղթանակած գեներալը՝ Իրանի Արևելյան Ատրպատականի նոր մարզպետ
Իրանի Արևելյան Ատրպատականի նոր մարզպետ է ընտրվել բրիգադային գեներալ Աբեդին Խորրամը: Նա Իրան-Իրաքյան պատերազմի մասնակից է և այդ ժամանակներից ի վեր զինվորական տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսում: Եղել է Իրանի Ատրպատականի մարզի «Աշուրա» կորպուսի հրամանատարը՝ մինչև մարզպետ նշանակվելը: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։
«Իրանի Արևելյան Ատրպատականի նոր մարզպետ, գեներալ Աբեդին Խորրամը առանցքային դեր է խաղացել մեկ տասնամյակ առաջ ահաբեկչական խմբավորումների ոչնչացման գործում:
Երեք տասնամյակների ընթացքում՝ գեներալ Աբեդին Խորրամը առաջնորդող և կարևոր դեր է խաղացել Իրանի Արևմտյան Ատրպատական և Քուրդիստան նահանգներում՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Իրանի Արևելյան Ատրպատական մարզի նոր մարզպետ Աբեդին Խորրամը, Սիրիայի պաշտպանության համար մղվող պատերազմի ընթացքում, ԻԳԻԼ-ի և պրոթուրքական այլ ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարի տարիներին՝ չորս տարի առաջ, 6 ամիս շարունակ գերության մեջ է եղել «Ջեյշ ալ - Հոր» խմբավորման ահաբեկիչների կողմից, և այս ընթացքում բազմիցս ենթարկվել է խոշտանգումների։ Գերեվարումից վեց ամիս անց գեներալը ազատ է արձակվել՝ «Ջեյշ ալ - Հոր» ահաբեկչական խմբավորման և Սիրիայի պետության միջև գերիների փոխանակման գործընթացի շրջանակներում:
Այս ժամանակահատվածում նման ճանապարհ անցած հրամանատարի նշանակումը՝ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին հարող մարզի մարզպետ, մարզ, որը սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանին, երբ որ Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը հասել է իր գագաթնակետին, և երբ Իրանը բարձրացրել է Ադրբեջանից ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի դուրսբերմանը հարցը, նաև՝ Հայաստանի սահմանների փոփոխության և Սյունիքում «զանգեզուրի միջանցքի» ստեղծման անթույլատրելիությունը, խոսում է այն մասին, որ Աբեդին Խորրամի դերը՝ Հայաստանի հետ կապված հարցերում, շատ կարևոր կլինի առաջիկայում:
Իրանի Նախագահ Իբրահիմ Ռաիսիի վերջին հրամանն այն մասին, որ Իրանի սահմանամերձ մարզպետարանները իրավունք և լիազորություն ունեն ուղիղ կապեր հաստատելու և հարաբերություններ զարգացնելու հարևան երկրների՝ Իրանին սահմանակից մարզերի հետ, նշանակում է, որ պարոն Աբեդին Խորրամի կողմից ղեկավարվող Իրանի Արևելյան Ատրպատականի մարզը մեծ իրավունքներ ունի Հայաստանի Սյունիքի մարզի հետ տարբեր ձևաչափերով համագործակցելու, և կշարունակի Սյունիքի հանդեպ Թուրքիա - Ադրբեջան տանդեմի վտանգը չեզոքացնելու խնդրում Իրանի վերջին փորձը:
Հ.Գ. Վաստակաշատ գեներալ Աբեդին Խորրամին Իրանի Արևելյան Ատրպատականի նոր մարզպետ նշանակելու արարողության ժամանակ՝ անհայտ անձի բեմ բարձրանալու և նոր մարզպետին ապտակելու տեսարանը տարածվեց նաև Հայաստանի սոցիալական հարթակներում, սակայն դրանից հետո Աբեդին Խորրամը հայտարարեց, որ ինքը Իրանի թշնամիների կողմից շատ հարվածներ է ստացել, իսկ այս մի հարձակումը ներել է»,- գրում է Հոսսեինին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից. Փույա Հոսսեինի
- Արցախյան պատերազմից հետո մեծ անհրաժեշտություն է Իրանի ու Հայաստանի հարաբերությունների խորացումը․ Փույա Հոսսեինի