
Ինչպես է ծնվել Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանի կառուցման գաղափարը
Երևանի քաղաքապետարանի էջում լուսանկար է հրապարակել և նշել,թե ինչպես է կառուցվել Հանրապետության հրապարակի շատրվանները․
«1949․ Կառուցվում են Հանրապետության հրապարակի շատրվանները
Լուսանկարն արված է 1949 թվականին․ այն ազդարարում է Երեւանի Հանրապետության հրապարակի ամենահայտնի կառույցներից մեկի՝ շատրվաններով ջրավազանի կառուցման մեկնարկը։
Ջրավազանը մեզ այսօր հայտնի է «Երգող շատրվաններ» անունով։
Հեղինակներն են ճարտարապետներ Մարկ Գրիգորյանն ու Էդուարդ Սարապյանը։
Հայտնի ճարտարապետի թոռան՝ լրագրող Մարկ Գրիգորյանի վկայությամբ, այդ ջրավազանի կառուցումն ի սկզբանե նախատեսված չէր:
Գաղափարը, ըստ նրա, ծնվել էր ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի մտքում՝ Հայաստանում ցուցադրված «Իրան» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո»։