Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն։
ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական իրավական ակտերի պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ընդունել հետևյալ անձանց՝ Օրեյրո Իգլեսիաս Նատալյա Մարիսային՝ ծնված 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայում, նրա որդուն՝ Մոլիո Օրեյրո Մերլին Ատահուալպային՝ ծնված 2012 թվականի հունվարի 26-ին Արգենտինայում»,-ասվում է փաստաթղթում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին