Հաջորդ տարի կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը. Ներսես Երիցյան
«2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 %-ի ցուցանիշ»,-այսօր ԱԺ-ում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականի համար նախանշված տնտեսական աճի հիմքում դրված են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում:
Երիցյանը տեղեկացրեց, որ նաև տնտեսության արտահանման հատվածի խթանմանն ուղղված միջոցառումներն են նախատեսված և վստահեցրեց, որ հաջորդ տարի կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը, որը պայմանավորված կլինեն ներքին և արտաքին պահանջարկի աճով:
ԿԲ նախագահի տեղակալը նաև հայտնեց, որ տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսակետից կարևոր են ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում: