2022 թ. բյուջեն կատարելու համար 250 մլրդ դրամի ներքին պարտքի ավելացում է նախատեսվում. Տիգրան Խաչատրյան
«Կապիալ շինարարության ոլորտում 2021 թ. համեմատ 2022 թ-ին 60% աճ է նախատեսվում»,- ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների Նախարար Տիգրան Խաչատրյանը և անդրադարձավ մտահոգություններին, ըստ որոնց՝ հնարավոր է պետությունը չհասցնի իրականացնել նման ծավալի կապիտալ շինարարությունը, ինչպես այն հաճախ լինում էր նախորդ տարիներին:
Նախարարը հայտնեց, որ այդ խնդիրը լուծելու համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, մասնավորապես՝ մրցույթների կազմակերպման հարցում:
Շեշտելով, որ նախորդ տարիներին բյուջետային հատկացումները սորվորաբար ուշանում էին մրցութային ընթացակարգերի կազմակերպման ուշացումների պատճառով՝ Խաչատրյանը նշեց, որ պետական մարմիններին հանձնարարվել է արդեն 2021 թ-ին սկսել 2022 թ-ին նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերի մրցույթների կազմակերպումը և անցկացումը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ նաև մրցույթների ընթացակարգը պետք է պարզեցվի, բայց՝ ոչ դրանց արդյունավետության հաշվին:
«250 մլրդ դրամի չափով ներքին պարտքի ավելացմամբ կամ պետական պարտատոմսեր թողարկելով ֆինանսավորում է նախատեսվում 2022 թ. պետական բյուջեն կատարելու համար»,-տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը:
Նա հավաստիացրեց, որ դրանով չեն կրճատում մասնավոր հատվածի համար նախատեսվող ֆինանսական միջոցները, քանի որ ներքին պարտքի այդ սահմանաչափը պարբերաբար քննարկում են ԿԲ-ի հետ, մասնավորապես՝ թե ինչքան պետք է լինի կառավարության պարտքը՝ ներքին շուկայում ներկայության տեսանկյունից։
Ըստ Խաչատրյանի՝ կառավարության ներքին պարտքի հանրագումարը չի գերազանցում բանկային ակտիվների 12 %-ը, ինչը չի խոչընդոտի մասնավոր հատվածին ֆինանսական միջոցներ ներգրավել իր ծրագրերի համար:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մասնավոր հատվածը կառավարության հետ միասին դժվարության են հանդիպում, երբ գնաճը զսպելու համար ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պատճառով և՛ մասնավոր հատվածը, և՛ կառավարությունը ստիպված ավելի բարձր տոկոսով են գումար ներգրավում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան
- ԱԺ-ում մեկնարկեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան