Փայլակ Թադևոսյան. 2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7 հազար դրամի սահմաններում, այժմ առաջարկում են առնվազն 10 հազար դրամ
«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը գրում է.
Հարգելի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Տեղյակ եմ, որ ՊՇՌ թեստ իրականացնողների ոլորտը մրցակցային է (հանձնաժողովի նախկինում արված հայտարարության համաձայն՝ 1. դաշտում գործում են 10-ից ավել տնտեսավարող սուբյեկտներ, 2. չկան գերիշխող դիրք ունեցողներ, 3. թեստավորման գները տատանվում են 8 000-15 000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ):
Տեղյակ եմ նաև, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի:
Սակայն այն կազմակերպությունները, որոնք 2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7 հազար դրամ գների սահմաններում, այլևս հրաժարվում են նույն գներով իրականացնել և առաջարկում են առնվազն 10 հազար դրամ:
Ինչ հետևություն կարող է անել շարքային, միջին վիճակագրական քաղաքացին՝ կամ փոխհամաձայնեցված գները բարձրացրել են բնակչությանն ունեզրկելու և գերշահույթներ ստանալու համար կամ առնվազն հիմնավոր կասկած կա, որ հրահանգված են գները բարձրացնելու համար»:
Փայլակ Թադևոսյանի գրառմանն արձագանքել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը՝ գրելով. «Հայտնում ենք, որ Հանձնաժողովը ներկայում ևս գործընթաց է իրականացնում վերոնշյալ ծառայությունների մատուցման ոլորտում, որի շրջանակում հարցումներ են ուղարկվել պետական լիազոր մարմիններին և ՊՇՌ թեստեր իրականացնող բոլոր տնտեսավաորղ սուբյեկտներին՝ ոլորտի մրցակցային իրավիճակը գնահատելու և տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով։
Հավաքագրված տեղեկատվության արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
- Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը. Ո՞վ է մեղավոր
- Մեր փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան
- ՏՄՊՊՀ. COVID-19-ի թեստավորման գինը կնվազի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում