Քաբուլում սովից մահացել է ութ աֆղան երեխա
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հանրային աղբյուրները հաստատել են, որ Քաբուլի արևմտյան 13-րդ թաղամասի տներից մեկում սովից մահացել է 8 երեխա:
Քաբուլի կրոնագետներից Մոհամմադ Ալի Ռահիմի Բամիանին ասել է. «Բոլոր ութ երեխաները մեկ ընտանիքի անդամներ էին և մահացել են ծնողների մահից հետո»:
Ավելի վաղ, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել էին Աֆղանստանում սովի տարածման ու սննդի խիստ պակասի մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Աֆղանստանի 35 միլիոն բնակչության կեսն այս պահին ունի սննդի կարիք:
Աֆղանստանի իսլամական միասնություն կուսակցության ղեկավար Մոհամմադ Մոհաքն անդրադառնալով երեխաների մահին, մի հաղորդագրությամբ քննադատել է թալիբներին: Ձմռանն ընդառաջ, միլիոնավոր աֆղանցիներ կանգնած են սովի վտանգի առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան