Հրապարակվել է կորոնավիրուսի դելտա-շտամի լուսանկարը
ՌԴ Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտահետազոտական կենտրոն «Վեկտոր»-ն առաջին անգամ հրապարակել է կորոնավիրուսի դելտա շտամի լուսանկարները՝ արված էլեկտրոնային մանրադիտակի տեսախցիկով: Այս մասին գրում է Ria-ն։
«Վիրուսն արհեստականորեն աճեցվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամի էպիթելային բջիջների վրա։ Դելտա կորոնավիրուսի իրական պատկերները «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի հավաքածուից՝ նկարահանված էլեկտրոնային մանրադիտակի տեսախցիկով», - նշում է «Վեկտոր» կենտրոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան