25.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1184 մարդ, մահացել է 45 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 24-ին կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1221 հիվանդ, գրանցվել է մահվան 45 դեպք: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1261 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7316 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
- 22.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2146 մարդ, մահացել է 47 հիվանդ
- 21.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2603 մարդ, մահացել է 37 հիվանդ
- 20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
- 19.10.2021. Կորոնավիրուսով 38 հիվանդ է մահացել
- 18.10.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել