Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար․ Դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ գործողություններն ու ռազմական հանցագործությունները
Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը Խորհրդարանի Դաշնության պալատում Ավստրալիային կոչ է արել հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ գործողություններն ու ռազմական հանցագործությունները՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի առաջին տարելիցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
«Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և այնպիսի կառույցներ, ինչպիսին Եվրախորհրդարանն է, իրավացիորեն հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի միտումնավոր խախտումները։ Մենք պետք է միանանք աշխարհում շատերին՝ հանրահայտ դարձնելով մեր կարծիքը Արցախում տիրող իրավիճակի մասին և ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է Ջոել Ֆիցգիբոնը:
«Ադրբեջանական ներխուժումը հանգեցրեց շուրջ 5000 հայ երիտասարդների մահվան, ադրբեջանական ուժերը ոչնչացրեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հարյուրավոր դպրոցներ և աղոթատեղիներ։ Ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ տեղահանվել են», - ասել է Ֆիցգիբոնը:
Պատգամավորը նշել է, որ այս հակամարտությունը «մեր միջազգային ճարտարապետության կայունության և կանոնների վրա հիմնված կարգի փորձություն է, և թեստը պետք է անցնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան