ԻԼԻՊ-ի նախկին անդամ գերմանացի կինը դատավապարտվել է պատերազմական հանցագործության համար
Գերմանացի կին և ինքնահռչակ «Իսլամական պետություն» խմբավորման նախկին անդամ Ջեննիֆեր Վենիշն այսօր 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Մյունխենի դատարանի կողմից՝ Իրաքում ստրկացված եզդի աղջկան ծարավից մահանալ թույլ տալու համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Ռազմական հանցագործությունների և սպանությունների մեջ մեղադրվող 30-ամյա Ջենիֆեր Վենիշը կարող էր ցմահ ազատազրկման դատապարտվել։
Այս գործը նշանավորվում է նրանով, որ սա աշխարհում առաջին դատավարություններից մեկն էր, որը դատապարտում է պատերազմական հանցագործությունը եզդիների՝ քրդախոս փոքրամասնության դեմ, որը հետապնդվում և ստրկացված էր ջիհադիստների կողմից Իրաքում և Սիրիայում:
Մոտ 10․000 եզդի սպանվել է Հյուսիսային Իրաքում: Մոտ 7000 եզդի կանայք և աղջիկներ, որոնցից ոմանք 9 տարեկանից փոքր էին, ստրկության են ենթարկվել և բռնի կերպով տեղափոխվել Իրաքի և Արևելյան Սիրիայի վայրեր: