Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան
«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես «Մհեր Արմենիա», հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։
Նա ուղիղ եթերում հայտնեց, որ իր երկու գաղափարակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով շաժվելու են դեպի Երևան՝ Հանրապետության հրապարակ:
«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում: Վստահ ենք և հույս ունենք՝ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով:
Շարժման պահանջներն են՝ թույլ չենք տալիս, դեմ ենք, որ Փաշինյանը նոյեբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար կունենան ցավոտ հետևանքներ։
Պահանջում ենք, որ Փաշինյանը և գործադիրը հրաժարական տան, բայց ցանկանում ենք, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը»,- ասաց Մհեր Մեսրոպյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին