Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 942 նոր դեպք, մահացել է 46 հիվանդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 942 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված ՝ stopcov.ge կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 650 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 հիվանդ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 22 847 թեստ, այստեղից 13 643-ը արագ, իսկ 9 204-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,5 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,05 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,04 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 694 182 դեպք, որից 624 688 հիվանդ ապաքինվել է, 9 788-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 950 693 պատվաստում, օրական ՝ 1 877 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 166 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 022 վարակված:
Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 436 դեպք, ապաքինվել է 4 483 հիվանդ, մահացել է 43 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան