Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
2018թ A1 Group-ը Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:
«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն և դարձնել Բիզնես կենտրոն, ինչը և իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ ընկերությունը մտադիր է ևս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:
«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների: Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:
Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում՝ www.conversebank.am։
Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաև առցանց հարթակում։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
- Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան