Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել ազատամարտիկ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին, որտեղ նա չորրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը:
«Պարզվեց՝ երկու դատապարտյալներ միացել են հացադուլին: Տեղեկություններ կան, որ մեկ տասնյակ դատապարտյալներ նույնպես դիտարկում են հացադուլին միանալու հնարավորությունը:
Պատճառը մեկն է` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը Հայաստանում դե ֆակտո չի գործում, համապատասխան հանձնաժողովները որևէ կերպ չեն հիմնավորում իրենց մերժումներըը և անկախ հանձնաժողովի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուց մերժման որոշումները ՀՀ օրենսդրությամբ բողոքարկման ենթակա չեն:
Սա նշանակում է, որ համապատասխան հանջնաժողովները որոշումներ կայացնում են ոչ թափանցիկ, միայն իրենց հայտնի սկզբունքներով, ինչը առաջ է բերում ազատազրկման դատապարտված անձանց և նրանց հարազատների հասկանալի բողոքը», -իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Ազատամարտիկը «Վարդաշեն»-ում հացադուլ է անում` իր ու մյուսների դիմումները մերժելու համար
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը Հայաստանում չի գործում. Իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում