Հասարակություն 17:09 25/10/2021 Հայաստան

Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արցախի, Հայաստանի տարբեր շրջաններում ու հայկական պետություններից դուրս սփռված հադրութցիների անձնական տվյալների մասին միասնական բազա  ունենալու անհրաժեշտության միտքը հանգիստ չի տալիս Հադրութ համայնքի ղեկավարին։  Սոցիալական աջակցության համար պետական ու ոչ պետական մարմինները, անհատները, ընկերությունները հաճախ են դիմում Վահան Սավադյանին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հադրութի բնակիչների ցուցակները ստանալու համար։

«Պետք է լինի մի համակարգ, որտեղ ներառված լինեն Հադրութի շրջանի բնակիչների, նրանց գտնվելու վայրի, ունեցած գույքի, կարիքների և այլնի մասին տեղեկություններ։ Ինձանից հաճախ են ուզում օրինակ դպրոցական հադրութցիների տվյալները, զոհվածների ընտանիքների տվյալները։ Այդ համակարգում տվյալները կլինեն ամբողջական՝ ֆիլտրելու հնարավորությամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնում է Սավադյանը։

Նա այսօր էլ մշտական կապի մեջ է իր ղեկավարած քաղաքի ու համանուն շրջանի տարբեր գյուղերի բնակիչների հետ։ Հայկական քաղաքում մինչ պատերազմն ապրում էր 1200 ընտանիք, հիմա Արցախում են մնացել ընտանիքներից 390-ը։  Հաշվել է՝ Հադրութի բնակիչների 35 տոկոսն Արցախում է ապրում, 50-55 տոկոսը Հայաստանում է, մյուսները հեռացել են ուրիշ երկրներ, հիմնականում հեռացել են ընտանիքներով։ Սավադյանը ցավով է նշում, որ հեռացողներ առաջիկայում դեռ կլինեն, քանի որ տուն ու տեղ կորցրած մարդիկ դրական փոփոխություններ չեն տեսնում, ակնկալիքներ չունեն, բնակարանն էլ կունենան լավագույն դեպքում երկու տարուց։

«Այս համակարգը կարելի է ընդլայնել ու ընդգրկել Արցախի մյուս շրջաններից տեղահանված բնակիչների տվյալները։ Այն պետք է ունենա տվյալները լրացնելու, թարմացնելու հնարավորություն։ Օրինակ, մի ընտանիքում երեխա է լույս աշխարհ գալիս, մեկը համայնքն է փոխում»,-ասում է նա։

Այսօր գործում է hadrut.am  կայքը, որի շնորհիվ արդեն շատ հադրութցիների տվյալներ են հավաքագրվել։  Սակայն կայքի հնարավարությունները սահմանափակ են։ Տարբեր կազմակերպություններին, անհատներին հղած նամակներին դրական պատասխան չի եղել։

«Մեկ էլ reArmenia-ն արձագանքեց, չգիտեմ՝ որտեղից էին հավանել, զանգեցին, ասացին՝ հավանել ենք Ձեր նախաձեռնությունը։ Հավաքույթ արեցին, ես մասնակցեցի, ծրագրավորողների հետ հանդիպեցի, որոնք խոստացան աջակցել անվճար»,-ասում է Սավադյանը՝ նշելով, որ օրինակ, կա մի ընկերություն, որը պատրաստ է իրենց ուզած համակարգը պատրաստել ու հանձնել 2 մլն դրամ գումարի դիմաց։

Հադրութ համայնքի ղեկավարն ապրում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Գրեթե ամեն օր հանդիպում, հեռախոսով զրուցում է հադրութցիների հետ, լսում նրանց խնդիրների, հոգսերի, փոքրիկ հաջողությունների մասին։

Մինչ 2020 թվականը՝ աշնան այս օրերին հադրութցիները քիթ սրբելու ժամանակ չունեին, զբաղված էին իրենց աճեցրած բերքն ու բարիքն ամբարելով, ձմռանը պատրաստվելով։ Այսօր ոչ բերք ունեն, ոչ էլ առավել ևս ամբարելու բան։ Շուտով տրամադրվող պետական աջակցությունից էլ կզրկվեն, տան վարձն էլ վճարել չեն կարողանա։

Ձմռան շեմին հիմա նրանց մտահոգություններն ուրիշ են. շատերը գործազուրկ են, շուտով պետական աջակացությունն էլ չի լինի։ «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի հերոսի պես հադրութցիներն էլ տանջվում են մի քանի տասնյակ կմ հեռու գտնվող իրենց տներ ներս մտնել չկարողանալուց։
«Շատ դժվար է, մի կերպ փորձում ենք հաղթահարել ու հույս փայփայել, որ մի օր կվերադառնանք։ Բայց այդ հույսը... ոչ ոք բարձր ամբիոներից այդ մասին չի խոսում, ինչը շատ ցավալի է։ Շարունակում ենք ապրել այսօրվա օրով... Չգիտենք՝ վաղը ինչ կլինի։ Շատ դժվար է, հատկապես երբ գնում ենք Արցախի այն տարածքներ, որտեղից մեր գյուղերն ու տներն են երևում։ Ամեն անգամ Գուգլով նայում ենք, տեսնենք՝ ինչ են արել»,-ասում է Սավադյանը։

Հադրութցիներից ոմանք կարողացել են իրենց տները, պահած ընտանի կենդանիները տեսնել անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքում, երբ, տեղանքին ծանոթ լինելով, ուղեկցել են փրկարարներին։ Մեկն իր խոզերին է մեծացած գտել, մյուս ընտանի  կենդանիների մսով ադրբեջանցիներն են սնվել, մյուսի գիրկը շունն է թռել։

Հադրութցիները՝ Ադրբեջանի կողմից օկուպացված մյուս տարածքներից տեղահանված բնակիչների պես զրկված են իրենց հարազատների շիրիմներին այցելելու, ծաղիկ խոնարհելու, խունկ ծխելու հնարավորությունից։ Դիմել են ռուս խաղաղապահ զորքի հրամանատարությանը, խնդրել գոնե երբեմն իրենց ուղեկցությամբ նման հնարավորություն տրվի, բայց պատասխան չեն ստացել...

Հադրութցիների տվյալների համակարգի ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սավադյանը հույս ունի, որ համակարգում ներառված տվյալներն ապագայում պետք կգան Հադրութի զարգացման ծրագրերն իրականացնելիս։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}