Աշխարհի ամենահին բանկը կարող է անհետանալ
Աշխարհի ամենահին գործող բանկի՝ «Monte dei Paschi di Siena»-ի պատմությունը մոտենում է ավարտին: Իտալիայի էկոնոմիկայի նախարարությունը և UniCredit-ը հայտարարել են, որ ավարտում են այս ֆինանսական հաստատության գնման շուրջ բանակցությունները, գրում է Euronews-ը։
Սիենայի բանկը գոյություն ունի գրեթե 550 տարի՝ առանց ընդմիջման: Սակայն վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ամեն ինչ վատից վատթարացել է: Այն գրեթե փլուզվեց 2017թ-ին․ Բրյուսելի թույլտվությամբ Հռոմն այն ժամանակ փրկեց վարկային հաստատությունը, և այժմ բանկի 64%-ը պատկանում է պետությանը։ Բայց Եվրոպան պայման դրեց՝ հինգ տարի հետո բանկը վերադարձնել մասնավորին։ Ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Միլանի UniCredit-ը միակն էր, որը ցանկանում էր գնել «Monte dei Paschi»-ին: Սակայն կիրակի օրը պաշտոնապես հայտարարվեց, որ բանակցություններն ի չիք են դարձել։
Բանկի ճակատագիրը կարող է պառակտել Իտալիայի իշխող կոալիցիան: Նույնիսկ որոշ դաշնակիցներ քննադատեցին վարչապետ Մարիո Դրագիին։ Նրանք կարծում են, որ կաբինետի ղեկավարը, հատկապես հիմա, պետք է պարտավորվի Բրյուսելից խնդրել հետաձգել սեփականաշնորհման վերջնաժամկետը, և իդեալական տարբերակ գտնի աշխարհի ամենահին բանկը պետական վերահսկողության տակ պահելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան