ԱԺ-ում մեկնարկեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
ԱԺ-ում մեկնարկեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների խորհրդարանական հանձնաժողովների միասնական նիստը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, բացելով նիստը՝ հայտնեց, որ օրակարգում 4 հարց է ընդգրկված՝ «2022 թ. բյուջեի նախագծի», բյուջեի եկամուտների և ծախսերի հարցերը, որոնք զեկուցելու է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ հաջորդ երկու հարցերը զեկուցելու է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2022թ. բյուջեի վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը և ՀՀ գլխավոր դրամատան 2022 թվականի վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները:
Քննարկմանը ներկա է Նիկոլ Փաշինյանին, որն իր ելույթը սկսեց ընթացիկ տարվա որոշ ցուցանիշների հրապարակմամբ:
«Ընթացիկ տարվա 6.4 % գնաճի ֆոնին, սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3%-ով կամ մոտ 19 մլրդ դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը՝ 11.9 %-ով, կամ 230783 դրամով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան