ԱՄՆ-ն և միջինասիական 5 երկրները համագործակցության մասին հռչակագիր են ընդունել
ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սամարղանդում կայացած քննարկման արդյունքում նոյեմբերի 1-ին համագործակցության և գործընկերության վեաբերյալ համատեղ հռչակագիր են ընդունել: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ուզբեկստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ այսպիսով ձևավորվել է համագործակցության «C5+1» շրջանակ, որի ներսում կքննարկվեն բոլոր կողմերին հետաքրքրող հարցեր:
Համատեղ հռչակագրում խոսվում է այնպիսի հարցերի շուրջ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին, ինչպիսիք են մարդկանց առևտրի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և Աֆղանստանում իրադրության կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրումը:
Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի`Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Քերին իր մտահոգությունն է հայտնել Աֆղանստանում տիրող իրադրության վերաբերյալ և կարևորել է այն սպառնալիքը, որը Կենտրոնական Ասիայի երկրների համար ներկայացնում են «Իսլամական պետություն» և «Ալ քաիդա» ահաբեկչական կազմակերպությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում