Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան
Արդեն մոտ մեկ շաբաթ է Արցախի փրկարարները Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում։ Ադրբեջանական կողմը խնդիրներ է առաջացնում։ Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Որոնողական աշխատանքները մեկ շաբաթ դադարեցված են եղել, բայց մենք ամեն օր պատրաստ ենք եղել, որ գնանք, սակայն իրենց կողմը չի թույլատրել։ Ադրբեջանական կողմն իր վարքագիծը որեւէ կերպ չի պարզաբանել, չի նշել, թե ինչո՞ւ չեն թույլատրում շարունակել աշխատանքները»,-հայտնել է խոսնակը։
Նա նշել է, որ բացառված չէ դա պայմանավորված լինի օկուպացված տարածքներում վերջերս կատարվող պաշտոնական այցերի և շինարարությունների հետ։
«Եղանակային պայմանները թույլ են տալիս շարունակել որոնողական աշխատանքները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել վաղը գնալու համար, երևի հարավային ուղղությամբ, տարածքը դեռ չի որոշվել»,- ասել է Թադևոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան