Մոսկվան հիմա էլ չի վստահում նոր ընկերներին, որոնք հակառուսական տրամադրություններով եկան իշխանության.Ալեքսանդր Մանասյան
«Պատմությունը մեզ շատ բաներ է փորձել սովորեցրել, որը մենք չենք կարողացել սերտել»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
Նա բացատրեց, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, երկու անգամ արդեն տեղի է ունեցել մեր հետ և հիշեցրեց, որ Արևմուտքը 20-րդ դարի սկսզբին Թուրքիային ներեց Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նրան պահի Ռուսաստանի դեմ, իսկ վերջինս էլ մերձեցավ քեմալակաների հետ և հարցը հարթեց հայկական տարածքների հաշվին:
Մանասյանի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանը լռեց Թուրքիայի՝ Գերմանիային դաշնակից լինելու փաստով, իսկ Արևմուտքը թույլ չտվեց, որ Խորհրդային Ռուսաստանը նաև մտնի Թուրքիա:
«2018թ.-ին Հայաստանում իշխանության են գալիս ուժեր, որոնց Մոսկվան համարում է հակառուսական, այսքանը հերիք է՝ ասելու համար, թե ինչ է տեղի ունեցել 2020թ.-ին»,-հայտնեց փիլիսոփայության դոկտորը՝ կրկնելով, որ այն շատ է նմանվում 20-րդ դարասկզբի իրադարձություններին, և հավելեց. «Մեր օրերում Արևմուտքը դեմ չէր, որ Թուրքիան Ռուսաստանի փորատակին հարվածի Հայաստանին և Արցախին, իսկ այն հնարավոր էր, եթե միայն Հայաստանը դառնար Արևմուտքի դաշնակից և մեր երիտասարդները համարեցին, որ այդպես էլ պետք է անեն և հակառուսական քայլ արեցին, իսկ Ռուսաստանը դրան պատասխանեց ավանդական ձևով՝ մերձեցավ Թուրքիայի հետ, կանխելու համար այն, ինչ մտածում էր արևմուտքը»:
Մանասյանի խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է ատոմակայան, գազամուղ է անցկացրել, որպեսզի կանխի Թուրքիան իր դեմ ուժ դարձնելու Արևմուտքի փորձերը:
Հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի այն խոսքը, որ եթե ինքը լիներ ՀՀ նախագահը, ապա պատերազմ չէր լինի՝ փիլիսոփայության դոկտորը բացատրեց, որ դրա պատճառն այն է, որ Կրեմլը վստահում է Քոչարյանին:
«Կրեմլը չի վստահում նոր ընկերներին, որոնք հակառուսական տրամադրություններով եկան և հետո ստիպված գնացին Կրեմլի ոտքն ընկան»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը և պնդեց, որ դրանից հետո էլ Մոսկվան չի վստահում ՀՀ իշխանություններին, քանի որ իր հետախուզական ծառայութունները տեղեկություն են տալիս, որ նրանք անվստահելի են:
«Երբ մեր երիտասարդները Ռուսաստանին ասում են՝ դու ինձ դավաճանել ես, Կրեմլը մտքում ասում է՝ դու ես ինձ դվաճանել»,-ասաց բանախոսը և նկատեց, որ Հայաստանում տեղի ունեցավ Ուկրաինայի և Վրաստանի սցենարը, երբ Արևմուտքը այդ երկրներին հանեց ՌԴ-ի դեմ, ինչի արդյունքում երկու պետություններն էլ տարածքներ կորցրեցին:
Մանասյանի խոսքով՝ ռուսները սխալվել են, քանի որ առաջնորդվել են «Թույլ և կախյալ Հայաստան» բանաձևով, այն դեպքում, երբ կարող էին առաջնորդվել «Կախյալ, բայց հզոր Հայաստան» բանաձևով, ինչի համար պետք էր ընդամենը 1-2 ռազմարդյունաբերական համալիր գործի գցեր մեր երկրում:
«Մոսկվան դա չարեց և հիմա ավելի թանկ է վաճարում դրա համար»,-եզրակացրեց պրոֆեսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան