Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը
Մահացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրը։ Մահազդը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքական գործիչը։
«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։
Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։ Ավաղ։
Շնորհակալ եմ ողջ բուժանձնակազմին մինչևվերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին