Բավրայի մոտակայքում այսօր էլ է երկրաշարժ գրանցվել
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 16։57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև Նորաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին