
Էրդողանը վաղը կլինի Արցախի գրավյալ տարածքներում, Ալիևը նոյեմբերի 12-ին՝ Թուրքիայում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, գրում է Interfax.az-ը։
«Մեր նախագահներն այս տարի երրորդ անգամ կհանդիպեն հոկտեմբերի 26-ին, վաղը՝ Ղարաբաղում, և չորրորդ անգամ՝ նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում: Մենք սպասում ենք», - գրել է Բաղչին Twitter-ում:
Էրդողանը պատրաստվում է մասնակցել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի կունենա Թյուրքական խորհրդի երկրների ղեկավարների ութերորդ գագաթնաժողովը։
Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009թ.-ին, որի անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան, դիտորդ է Հունգարիան: