Կլիմայի փոփոխության համաժողովը տեղի կունենա Շոտլանդիայում
Ի նշանավորումն Միացյալ Թագավորության և Իտալիայի կողմից Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի համատեղ հյուրընկալման, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Ողջունելով հյուրերին՝ ՄԹ դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ ներկայում կլիմայի փոփոխությանն արձագանքելն առավել առաջնային է, քան երբևէ։ Նա շեշտել է, որ Միացյալ Թագավորությունն արագացրել է անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանը՝ նպատակ ունենալով մինչև 2050 թվականը ածխածնի արտանետումները հասցնել զրոյական մակարդակի։
Դեսպանը նաև ողջունել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը ածխածնի արտանետումների նվազեցումը հասցնելու 40 տոկոսի։
Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին որոշում կայացնողներ, կարծիք ձևավորողներ և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջատագովներ, մտքեր փոխանակեցին կլիմայի փոփոխությանը դիմագրավելու համար անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։
Կլիմայի փոփոխության համաժողովը՝ #COP26-ը, տեղի կունենա Շոտլանդիայի Գլազգո քաղաքում՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը»,- նշել են դեսպանատնից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան