Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը ՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։
«Ենթադրում եմ, որ շաբաթական իմ հրապարակումները Թուրքիայի Հանրապետությանը կամ այդ երկրում մեջ գտնվող որոշ անձնաց անհանգստացնում է, և այդ անհանգստությունը փոխանցել են հունական պետությանը»,- նշել է նա։
Նիշանյանը խոսել է նաև Հունաստանում «անցանկալի անձ» հայտարարվելու մեկ այլ հնարավոր պատճառի մասին։ Ըստ գրողի՝ նման որոշման համար որպես պատճառ կարող է լինել իր նախորդ տարվա հետազոտությունը, որում ինքը ներկայացրել է Հունաստանում գտնվող վայրերի պատմական անունները։
Ըստ այդ հետազոտության՝ Հյուսիսային Հունաստանում գտնվող բնակավայրերի անունների կեսը թուրքերեն են, կեսը՝ բուլղարերեն, և այդ շրջանում հունարեն տեղանուն գրեթե գոյություն չունի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին