Քաղաքական 15:28 25/10/2021 Հայաստան

Մենք պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը. Արծվիկ Մինասյան

«Մեր գլխավոր խնդիրն է՝ օգտագործել բոլոր գործիքները մի նոր ոչ հայանպաստ վիճակ չառաջացնելու համար»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, իրենց բոլոր գործիքներն օգտագործելու են, որ կանխեն դա, ոչ թե  փաստն արձանագրեն ու դրանից հետո նոր սկսեն պայքարել հետևանքների վերացման համար:

«Այն, ինչ ներկայում անում է Հայաստանի իշխանությունը, անգամ նույնիսկ եթե ինչ որ բանակցային պրոցես է գնում, պետք է լինի հրապարակային: Իշխանությունը չի կարող իր թաքուն կեցվածքը շարունակել, թաքուն ոչ միայն հանրության շրջանակներից, լրագրողներից, անգամ այն պատասխանատու ինստիտուտներից, որոնք պետք է ներգրավված լինեն: Մեր բոլոր գործողությունները միտված են դրան», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է  նոյեմբերի 9-ին ու 10-ին հրավիրվող հանրահավաքներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռևս 20 օր առաջ են նրանք դիմել քաղաքապետարանին։

«Հիմա այն նոր զարգացումները, որ կատարվում են կամ տեղի են ունենում, դա չի նշանակում, որ այս ծրագիրը փոփոխման ենթակա չէ: Ցանկացած պահի, ցանկացած օր, ցանկացած ժամի, որպես հրատապ միջոցառում, հնարավոր է ցանկացած պահանջ դրվի ու դնելու ենք, եթե մեր համար տեսանելի ինչ-որ բան լինի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Ա. Մինասյանի, իրենց խնդիրն է լինելու պատասխան պահանջել այս իշխանությունից, որպեսզի ի վերջո հասկանան՝ ինչ է կատարվում։ Նա չբացառեց, որ մինչև նոյեմբերի 9-նն էլ կարող են լինել հրատապ միջոցառումներ։

«Ցանկացած հրատապ միջոցառում՝ հավաք, երթ, պահանջ, փողոց փակել, մեր գործիքակազմի մեջ է: Մեզ համար ցանկացած գործիքակազմի օգտագործումը պետք է ի վերջո արդյունքի նկարագրություն ունենա, այսինքն ամեն պահի կանխել, կանխարգելել, որպեսզի այս իշխանությունը չգնա մի նոր անբացատարելի, աննկարագրելի զիջումների»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ պատրաստ են աջակցել, համատեղ իրականացնել, համագործակցել, միանալ, ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, վստահ եմ, որ նույնը նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  չի կարող լինել կոնֆորտ զոնայում, երբ ինչ որ կապիտուլյանտ մեր անկախ Հայաստանի ամենակարևոր  ձեռքբերումը, կներեք բառիս համար,  փոզմիշ արեց: 

Երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը»,- ասաց Հ. Մամիջանյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղարը շարունակեց. «Ես համոզված եմ՝ Արցախն ազատագրած մարդկանց համար չի կարող կոմֆորտ զոնա լինել»:

Նա ասաց, որ ընդդիմադիր դաշտում իրար հետ մրցակցելու բան չունեն, այլ ունեն իրար հետ համագործակցելու և այս իշխանության  հակահայակական վարքագիծը կանխելու խնդիր:

«Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի նախ և առաջ բացահայտվեն բանակցային գործընթացի բովանդակցությունը, որոնք հատկապես ի վնաս մեզ են, մեր պետականության, մեր երկու երկրների, կանխել որևէ բանակցային գործընթաց, որտեղ կարող է Հայաստանի որևէ ներկայացուցիչ, Հայաստանի, հայ ժողովրդի անունից փորձի որևէ նման բան անել:

Մենք պետք է իսկապես համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը»,- նշեց նա:

Ա. Մինասյանի խոսքով, հաճախ են խոսում խաղաղության դարաշրջանի բացման կամ հաճախ շրջանառվում է խաղաղության փաստաթղթի մասին:

«Ի՞նչ խաղաղության փաստաթուղթ, պայմանագիր: Խաղաղությունը  պետք է հետևանք լինի, ոչ թե սկզբից թշնամուն ասում ես՝  ես խաղաղություն եմ ուզում: Թշնամին մտել է քո տունը, ավերում է  քեզ, դու ասում ես՝ խաղաղություն  եմ ուզում: Նախ և առաջ պետք է այդ թշնամուն հեռացնես, մաքրես, զսպես, վերականգնես բանակցային գործընթացը, այդ գործընթացների արդյունքում վերջում է  խաղաղություն գալիս, ոչ թե  ի սկզբանե հայտարարում ես, հետո մնում ես անընդհատ այդ քո հայտարարության տակը, անընդհատ սկսում ես արդարացնել նոր զիջումները:

Ուստիև՝ մենք ամեն ինչ պետք է անենք բացահայտեելու և կանխելու այս իրավիճակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ա. Մինասյանն ընդգծեց՝ չի կարող առանց հանրաքվեի որևէ փաստաթուղթ լինի ՀՀ տարածքային ամբողջականության  վերաբերյալ. «Սա միջազգային հանրությունը հստակ գիտի: Հայաստանի Սահմանադրությամբ է  ամրագրված: Ցանկացած պահի  միջազգային հանրությունը անվավեր է ճանաչելու նման համաձայնությունը»:

Հ. Մամիջանյանն ասաց, որ որևէ մեկը «ղալաթ կանի նորից մեր երկիրը տանի կապիտուլյացիայի»:

«Ուժերի ողջ ներուժի չափով մենք դրա դեմ պայքարելու ենք: Իսկ  ինչքան կլինի  մեր ուժերի ներածը, կախված է քաղաքացիներից:

Մեր նպատակն է կանխել այդ գործընթացը, ոչ թե գործընթացի իրականացումից հետո սրան քշել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}