Yerevan.Today. Պլանավորված պարտություն․ օր 29
Yerevan.Today-ը շարունակում է մեկ տարվա հեռավարությունից ներկայացնել պատերազմի օրերի անց ու դարձը, հնչած պաշտոական ու ոչ պաշտոնական հայտարարությունները.
«Պատերազմի 29-րդ օրը Արցախի նախագահի խոսքով քննարկվել է հակառակորդին անդառնալի կորուստներ հասցնելու հարցը։ Այսօր արդեն քմծիծաղից բացի զայրույթ է առաջացնում վերհիշելը այս և այսպիսի գրառումները, երբ հասկանում ենք, որ այդ ժամանակ անդառնալի կորուստներ կրում էինք հենց մենք, բայց այդքանը իմանալով՝ նրանք թաքցնում էին ու մեծ մեծ խոսում էին թշնամու կորուստների մասին։
Սահմանային վիճակի վատթար լինելու մասին կարելի էր գուշակել նաև Կաթողիկոսի արդեն երկրորդ կոչից։
Կաթողիկոսի այս կոչի կողքին Աննա Հակոբյանի գրառումն է։ Վարչապետի տիկինը ոգևորվել էր, որ իր հիմանդրամին մեկ միլիոն դոլար են նվիրաբերել, ուշադրություն՝ քովիդի համար։ Ի դեպ, հանրությունը որևէ տեղեկություն չունեցավ հայազգի բարերարի նվիրատվության ճակատագրի մասին։ Եվ առհասարակ այդ հիմնադրամին նվիրված որևէ հանգանակության ճակատագրի մասին, փաստն այն է, որ որպես իշխանության այլընտրանքային գրպան քիչ գումարներ չէ, որ լցվել են այդտեղ։
Պարտությունից հետո Հովհաննիսյան Արծրունը տևական ժամանակ անհետանալուց հետո, հայտնվեց և սկսեց քաղաքական, պրոիշխանական խաղեր՝ պարտության համար ինքն էլ սկսելով մեղավորներ փնտրել այլոց մեջ։
Պատերազմի 29-րդ օրը թշնամին հայտարարեց Կուբաթլուի գրավման մասին։ Վիդեո ապացույցներով էր ներկայացվում գրավված և ոչնչացարած հայկական կողմի զինտեխնիկայից։ Նույն օրը տեսանյութեր հրապարակվեց Զանգելանի և Ջաբրայիլի շրջանից։։
Պատերազմի 29-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։
Պատերազմի 28-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Այս շրջանների գրավման մասին լուրերն արծրունական լկտի ստերով գաղտնի էին պահվում հանրությունից․ Պլանավորված պարտություն․ օր 22
- Yerevan.Today. Պլանավորված պարտություն․ օր 20
- Լուրեր շրջանառվեցին, թե Արայիկ Հարությունյանը վիրավորվել է՝ «Պլանավորված պարտություն»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին