Սի Ցզինպինը գլոբալ գործընկերության կոչ է անում՝ ահաբեկչության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում
Միջազգային հանրությունը պետք է միասին աշխատի՝ գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես՝ ահաբեկչությանը, կլիմայի փոփոխությանը և կիբերանվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը` ելույթ ունենալով ՄԱԿ-ում Չինաստանի արժանի տեղը վերականգնելու 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը, գրում է Tass-ը։
«Մենք պետք է ամրապնդենք փոխգործակցությունը՝ միասին դիմակայելու մարդկության առջև ծառացած տարբեր տեսակի գլոբալ մարտահրավերներին», - մեջբերում է նրան CCTV- ն:
Ըստ Սի Ցզինպինի, տարածաշրջանային վեճերը, ինչպես նաև գլոբալ խնդիրները, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, կենսաբանական անվտանգությունը և այլն, կարող են լուծվել միայն ներառական գլոբալ կառավարման և արդյունավետ բազմակողմ մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև ավելի ակտիվ միջտարածաշրջանային համագործակցության միջոցով:
«Կլիմայի փոփոխությունը լուրջ ազդանշան է, որը բնությունն ուղարկել է մարդկությանը։ Ամբողջ աշխարհի երկրները պետք է իրական քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու բնությունը, խթանելու կանաչ վերականգնումը, կանաչ արտադրությունը և մաքուր սպառումը, խթանեն առողջ ապրելակերպը, ստեղծեն մարդու և բնության համակեցության ներդաշնակ մոդել»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին