1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կմ-ով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հետաքրքրական է, որ 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում։
Այսինքն, միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։
Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։
Կից՝ «Ատլասում» ՀԽՍՀ քարտեզը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին