Իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակը. Տիգրան Աբրահամյան
«Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը»,- ասուլիսում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը.
«Ակնհայտ է՝ իշխանությունը թաքցնելու բան ունի: Իշխանությունը որևէ ձևով չի ուզում, որ ընդդիմադիր պատգամավորները ֆիքսեն այն իրական իրավիճակը, ինչ կա առաջնագծում, ինչի մասին անընդհատ խոսվում է ամենատարբեր հարւթյուններում: Դրանով պայմանավորված ոչ միայն ամեն գնով տապալում են խորհրդարանական ընդդիմության բարձրաձայնած քննարկումների վերաբերյալ հարցերը, այլ նաև սահմանափակումներ են մտցնում նույնիսկ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի առաջնագիծ այցելելու համար»:
Ա.Աբրահամյանի խոսքով, սահմանազատման հետ կապված բարդագույն իրավիճակ է։
«Հայաստանը միանգամից փորձում է միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով, ընդհուպ, հղում է անում խորհրդային քարտեզներին, որի հիման վրա պետք է տեղի ունենան այդ գործընթացները», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ Տ.Աբրահամյանի, իշխանության՝ հրատապ այս քայլերի իրականացումը, շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել այս իրավիճակում։
Միաժամանակ անվտանգության հարցերով փորձագետը նշեց, որ դելիմիտացիան բավականին երկար գործընթաց է ու կարող է Հայաստանը մտնի մի գործընթացի մեջ, որը հետագա տասնամյակներին բավականին վտանգավոր իրավիճակի բերել Հայաստանին՝ անկախ նրանից, թե այդ պահին ով կլինի իշխանության:
«Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է լինեն ընդհանուր մեկ փաթեթով: Շատ բան կախված է, թե ինչ փաստաթուղթ կունենանք վերջում:
Ցանկացած գործընթաց, որը Հայաստանի ու Արցախի շուրջ է տեղի ունենում, պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ու դրա միջազգային ճանաչման հարցը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Նա հայտնեց, որ ԱԺ «Պատիվ ունմ» և Հայաստան» խմբակցությունները, Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և դեմարկացիայի խնդրով պայմանավորված, ԱԺ սեպտեմբերի 26-ին հատուկ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
- Նրանք, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, սխալվում են կամ մոլորեցնում մեզ. Աբրահամյան
- Ուզում եք ասել, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամի այցը սահմանային դիրքեր նպատակահարմար չէ՞. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ից տարօրինակ հատվածներով պատասխան է ստացել
- Մարդիկ, ովքեր վրանների փոխարինումը տնակներով դիտարկում են համակարգում անհրաժեշտ աշխատանքների իրականացում, մոլորեցնում են հասարակությանը. Աբրահամյան
- «Խաղաղություն» ասվածը ենթադրում է, որ մեր կորուստներն ուղղակի լինելու են խաղաղ ճանապարհով. Աբրահամյան
- Իշխանությունն ասում է՝ Արցախի հետ կապված հարցերով մեզ մի դիմեք. Տիգրան Աբրահամյան
- Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիները հետքայլ կատարելու մտադրություն չունեն. Աբրահամյան
- Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան