Փաստ է, որ գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը. Տիգրան Խաչատրյան
«Մենք կարծում ենք, որ եկող տարվա վերաբերյալ մեր գնահատականները շատ իրատեսական են, դրանք մեծ չափով կախված են այն ծրագրերից, որոնք նախատեսում է իրականացնել կառավարությունը»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և հավելեց, որ ենթակառուցվածքային, տնտեսական և սոցիալական ծրագրերը պետք է նշանակություն ունենան նախանշվածն ապահովելու համար:
Նախարարը մտահոգիչ համարելով բարձր գնաճը՝ նկատեց. «Այն, որ այդ գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը, դա էլ է փաստ»։
Նախարարի խոսքով՝ տեղի ունեցողը անսպասելի չէ և կառավարությունը կանխատեսել էր, որ տարին ավարտվելու է բարձր գնաճի պայմաններում։
Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ ԿԲ-ն իր գործիքակազմով անելու է ամեն բան գնաճը կառավարելի միջավայր տեղափոխելու համար։
Նա բյուջեով նախատեսած 60% կապիտալ ծախսերի ավելացված ծրագրերի կատարման ռիսկը կապեց մասնավոր ընկերությունների հետ, թե արդյոք նրանք կկարողանան կլանել այդ չափի ծրագրերի իրականացման մարտահրավերը։
«Մի բան է, որ մենք որպես պատվիրատու հանդես գանք այդ ծառայությունների գնորդ, մեկ այլ բան է, որ մասնավոր հատվածը, որպես այդ ծառայությունները մատուցող, պետք է կարողանա ժամանակին և որակով կարողանան ապահովել այդ ծառայությունները»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին