Ֆինլանդիայի վարչապետն «ափսոսալի» է համարում Էրդողանի կողմից դեսպանների արտաքսումը
Թուրքական իշխանությունների որոշումը՝ 10 օտարերկրյա դեսպաններին, այդ թվում 7-ը Եվրոպայից, պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին «կոշտ արձագանք» է և «ափսոսալի»։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, գրում է Euronews-ը։
«Սա շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հարգվեն և կատարվեն, հետևաբար կոչ ենք արել ազատ արձակել այս իրավապաշտպանին», - ասել է Մարինը:
10 դեսպանները անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ազատ արձակել գործարար և բարերար Օսման Քավալային, որը բանտարկվել է 2017 թվականին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ հայտարարությունը «լկտիություն» է և հրամայել է դեսպաններին ճանաչել անցանկալի անձինք։
«Ես հանձնարարական տվեցի մեր արտաքին գործերի նախարարին և ասացի. «Դուք անմիջապես կզբաղվեք այս 10 դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելով»», - նշել էր Էրդողանը։
Դիվանագետները, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դեսպանները երեքշաբթի օրը կանչվել էին արտաքին գործերի նախարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին