18 հարց` այսօր գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:
Խորհրդի որոշմամբ հաստատվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:
Հաստատվել են նաև ԱԺ ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին