Երբ այստեղ բանակից, անվտանգությունից են խոսում, դուք ուտելուց եք խոսում. Ագնեսա Խամոյանը՝ Վահան Քերոբյանին
«Ելույթում այդպես էլ չհնչեցրեցիք հանձնաժողովի նիստում ձեր ներկայացրած թվերն, ըստ որոնց՝ ՀՆԱ-ի ծավալը կավելանա 88,6 միլիարդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, առևտրի թողարկումը կավելանա 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 միլիարդ դրամով»,-ԱԺ-ում Ամանորի տոնական օրերը կրճատելու օերնքի նախագիծը նորկայացնող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեջբերելով նախագծի հիմնավորման մի հատվածը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ըստ նախագծի հիմնավորման՝ 5 տոն օրերի կրճատման արդյունքում նաև ծառայությունների թողարկման, գյուղատնտեսության և շինարարության ծավալները կավելանան։
Խամոյանը հույս հայտնեց, որ այդ թվերը չհրապարակելու պատճառն այն չէ, որ նախարարը վախեցրել է հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցության այն հայտարարությունից, որ շուտով նախաձեռնությամբ են հանդես գալու և քրեականացվելու է սուտը:
Պատգամավորը ակնկալեց, որ նախարարն իր եզրափակիչ ելույթում, ի վերջո, մի կողմ դնելով պոպուլիզմը և դեմագոգիան, կներկայացնի թվերի հիմքերը։
«Ինձ զարմացնում է, որ երբ որ այստեղ բանակից են խոսում, անվտանգությունից են խոսում, դուք ուտելուց եք խոսում, Նոր տարվա մասին են խոսում, դուք էլի ուտելուց եք խոսում, ես չեմ հասկանում ինչու են բոլոր ասոցիացիաները գնում ուտելու վրա, Նոր տարվա հետ պետք չէ ասոցացնել ուտելը, հարգելի գործընկերներ»,-հայտարարեց Ագնեսա Խամոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հո, երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը. Արթուր Խաչատրյանը՝ Վահան Քերոբյանին
- Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն... Կան ու՝ շատ մեծ.Արսեն Թորոսյան-Գեղամ Նազարյան լեզվակռիվ
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին