
ՔՊ-ն 9-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրեցին պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ հանձնաժողովի այսօրվա նիստը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հորդորեց նոր թեկնածու ներկայացնել:
Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ՔՊ անդամները հերթական՝ 9-րդ անգամ մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը։