Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն... Կան ու՝ շատ մեծ.Արսեն Թորոսյան-Գեղամ Նազարյան լեզվակռիվ
Ելույթ ունենալով Ամանորի տոնական օրերն աշխատանքային դարձնելու նախագծի օգտին ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ իր մտքով էլ է անցել այդ տոնական օրերն աշխատանքային դարձնել, քանի որ, լինելով փոքր բժշկական հիմնարկի տնօրեն, միշտ զարմացել է, թե ինչպես կարելի է երկար հանգստանալ, երբ այդքան հիվանդ կա:
Նախկին նախարարը սակայն շրջանցեց այն փաստ, որ բուժհիմնարկներում տոն օրերին միշտ էլ լինում է բժիշկների հերթափոխային աշխատանք:
Թորոսյանը հայտարարեց, որ քաղաքակիրթ աշխարհին նմանվելու նման օրենքների քննարկումների ժամանակ, շատ էժան շահարկումներ են անում և սկսում են այն անհրակի կապել քրիստոնեական արժեքների հետ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը տեղից նկատեց, որ կրոնական հարցերը, մեռելոցների հարցն էժան շահարկում չէ:
«Ու խնդրում եմ տեղից չխոսել ու ընդհանրապես՝ պարոն Նազարյան»,-Գեղամ Նազարյանին դիմեց Արսեն Թորասյանը:
Նազարյանը նկատեց, որ Թորոսյանը կրոնից հեռու է ու աթեիստ:
«Հա աթեիստ եմ, հարցեր կան, ի տարբերություն շատերի ես չեմ թաքցնում կրոնական պատկանելիությունս և չպատկանելիությունս»,-արձագանքեց Արսեն Թորոսյանը:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ այո հարցեր կան ու՝ շատ մեծ:
Պատգամավոր Թորոսյանը շարունակեց ելույթը և հայտնեց, որ Հայաստանն ազատ օրերով ռեկորդակիր է, իսկ երբ ասվում է, որ դեկտեմբերի 31-ը և 1-ը քիչ է, ապա ցանկանում է հիշեցնել, որ «արանքում շաբաթ և կիրակիներ էլ են լինում»:
«Պարո՛ն Թորոսյան, կարծում եմ, որ առնվազն բարոյական չէ դասեր տալ քրիստոնյաներին, մանավանդ, որ աթեիստ եք»,-իր ելույթում Արսեն Թորոսյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նշեց, որ ժողովուրդը լավ հիշում է, որ Առողջապահության նախարար Թորոսյանը ժամանակին հայտարարում էր, որ կորոնավիրուսը սովորական գրիպ է և ինքն իր երեխաներին ուղարկելու է դպրոց:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան