ԱԺ-ում անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանի ձեռքերից քաշելով՝ հեռացրեցին ամբիոնից
«Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է: Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցերի առաջ էր Արցախն ուրացել»,- ԱԺ ամբիոնի մոտից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինայնը դիմեց Մանուկյանին. «Այստեղ կան էթիկայի կանոններ: Դուք ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ: Անուն տվեք»:
«Ես բառացի կբերեմ Վիգեն Խաչատրյանի խոսքը, դրանից հետո…»,- արձագանքեց Մանուկյանը:
«Այսինքն դուք հիմա Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք համարում»- հարցրեց Ռ. Ռուբինյանը՝ այնուհետև հրահանգեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը, պահանջեց ընդդիմադիր պատգամավորին զբաղեցնել իր տեղը:
Գեղամ Մանուկյանը չէր հեռանում ամբիոնի մոտից, Ռ.Ռուբինյանը խնդրեց անվտանգության աշխատակիցներին պարոն Մանուկյանին հեռացնել:
Այդ ընթացքում Գեղամ Մանուկյանը շարունակում էր գոռալ. «Արցախն ուրանալը դավաճանություն է»:
Անվտանգության աշխատակիցները, Գեղամ Մանուկյանի ձեռքերից քաշելով, հեռացրեցին ամբիոնից:
Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան