Ինձ ԱԺ դահլիճից հանեցին «Արցախն ուրանալը դավաճանություն է» արտահայտության համար. Գեղամ Մանուկյան
«Անցնող երեք ամիսներին Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու ես, դավաճան ես ու շարունակելու եմ ասել»,- ՊՊԾ աշխատակիցների կողմից դահլիճից դուրս բերելուց հետո ԱԺ միջանցքում լրագորղներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և պնդեց, որ որևէ բառ, որի համար ինքը պատասխանատու է, չեն կարող իրեն թույլ չտալ ԱԺ ամբիոնից ասել:
Նա պնդեց. որ հայրենքի կորստից հետո ձևական ասելը, թե «դավաճան» բառը չի կարելի օգտագործել, ճիշտ չէ:
«Նրանք հայրենիքի անվտանգության պաշտպանության, մեր ժողովրդի միասնականության, արցախահայության իրավունքի կարմիր գծերն են անցել ու ամեն օր են անցնում»,-շեշտեց պատգամավորը՝ ակնարկելով իշխանություններին:
Մանուկյանը հայտնեց, որ իրեն ամբիոնի մոտից ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռացրել է «Արցախն ուրանալը դավաճանություն է» արտահայտության համար և նկատեց, որ ԱԺ ղեկավարությունը կարծում է, որ անթուլատրելի է Արցախն ուրանալը դավաճանություն համարել:
Պատասխանելով լրագրղի հարցին՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Կիպրոսում Ալեն Սիմոնյանի դեմ ակցիա կազմակերպողների մեջ նաև դաշնակցականներ են եղել, որոնցից մեկին անձամբ ինքը ճանաչում է, որը մանկության տարիներից սփյուռքում և Արցախում լծված է հայի և Հայաստանի իրավունքների պաշտպանության հայրենանվեր գործին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին