Կոչուբաևը շնորհավորեց Դանիբեկյանի ծնունդն ու խնդրեց՝ ինքն իրեն նվեր անել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց պաշտպանական կողմի՝ դատարանին ներկայացված բացարկի միջնորդությունների քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ դատավորին ինքնաբացարկ հայտնեց ՀՀ նախագահ աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ հիմնավորելով, որ իր նկատմամաբ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք։ Նա իր կարծիքը հիմնավորեց նաև այլ քրեական գործերի ընթացքում Դանիբեկյանի գործողություններով։
Կանխելով հնչեցվելիք հնարավոր հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Կոչուբաևը դատարանի դահլիճում, փաստաբանն ասաց՝ Արմեն Գևորգյանի հետ երեք տարվա համագործացության պատմություն ունի, առկա է որոշակի փոխվստահության մթնոլորտ, կարիք չկար լրացուցիչ փաստաբաններ ներգրավել։
«Ես նրա շահերը վաղուց եմ ներկայացնում, այս պահին նպատակահարմար գտանք, որ այս վարույթում ներգրավվեմ։ Ի դեպ, հարգելի դատարան, տեղեկացված եմ, որ այսօր Ձեր ծննդյան օրն է, շնորհավորում եմ։ Խնդրում եմ, ինքներդ Ձեզ նվեր արեք , ես Ձեզ բացարկ եմ հայտնում»,-ասաց նա։
Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ինքն էլ է պատրաստվում ինքանաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս, ձայնն է կտրված։
Նա նշեց, Կոչուբաևի ներկայացրած միջնորդությունը դատավորը չի կարող մերժել, ուստի իր կողմից այլ հիմքեր ներկայացնելու կարիք չի լինի։
«Եթե դատարանը որոշի օրինական ճանապարհով չգնալ ու միջնորդությունը մերժել, բնականաբար, հաջորդ միջնորդությունը կներկայացնեմ ես։ Ասեմ, որ պարոն Կոչուբաևի միջնորդությունն այս փաստերով պատրաստվում էր ներկայացնել Էրիկ Ալեքսանյանը, բայց թույլ չտվեցիք»,-ասաց Սահակյանը՝ հիշեցնելով, որ դատավորը խնդիր ունի Կոչուբաևի, Ալեքսանյանի, Արմեն Գևորգյանի կնոջ հետ, որոնք էլ իրենց հետևանքներն է ունենում գործի քննության վրա։
«Ես գտնում եմ, որ սա այն միջնորդությունն է, որը մերժելու հնարավորություն չունեք, հարգելի դատարան, և հույս ունեմ, որ բանը իմ ինքանբացարկին չի հասնի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաևը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին. Կասկած ունեմ՝ օբյեկտիվ լինել չեք կարող
- Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան
- Կոչուբաևի հորդորը՝ Դանիբեկյանին. Խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից
- Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները