Երևանում կկանգնեցվի 20րդ դարի ՀՀ լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999
թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ այսօրվա Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում ընդունվեց Երևանում՝ Մոսկովյան 3 փողոցում կանգնեցնել օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի արձանը։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Երևան քաղաքի Մոսկովյան 3 հասցեում, Երևանի քաղաքապետարանի
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի
մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրել 20-րդ դարի
լավագույն մարզիկ ճանաչված, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական
խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Վաղարշակի Ազարյանի արձանը:
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն`
օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես
անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։
1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային
մրցումների Չինաստան, Ֆրանսիա, իսկ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում
մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի
չեմպիոն օղակներից։
1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության
մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից:
1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն
օղակներից։
1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։
1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն
օղակներից։
1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո
հանդես է եկել Կուբայում։
1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր
օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից
և դարձել բացարձակ չեմպիոն։
Այսպիսով՝ մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45
ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ
արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով:
1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել է
ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի
մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները:
2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ:
Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին