Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի օդանավակայանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Արցախի օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում։ Օդանավակայանում Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևն ու Էրդողանը կարմիր ժապավեն են կտրել՝ պաշտոնապես բացելով օդանավակայանը։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն նաև Արցախի օկուպացված Կովսականում «Սմարթ գյուղատնտեսական պարկի» հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ։
Նրանց ներկայությամբ մեկնարկ կտրվի նաև ճանապարհների շինարարության։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում