Թագուհի Թովմասյանը՝ սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ փակ խեղկատակ նիստի մասին
«Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում լսել այդ խեղկատակությունը»,-հայտնեց ԱԺ-ում «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ փակ քննարկումը լքած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը բացատրեց, որ ընդդիմության նախաձեռնած նիստում որևէ հարցի ըստ էության պատասխան չի տրվում, իսկ գործադիրի ներկայացուցիչներ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում են, որ դրանց պատասխանները պետական գաղտնիք են, այն դեպքում, երբ պատգամավորների մեծ մասն ունեն նման գաղտնիքի հետ ծանոթանալու թույլտվություն:
«Նույնիսկ սահմանի երկարության չափը չի ասվում՝ պատճառաբանելով, որ այն պետական գաղտնիք է»,-ասաց Թովմասյանը և պնդեց, որ այն ուղղակի առհամարանք է խորհրդարանի նկատմամբ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ փակ նիստում մի հարց է հնչեցրել և արդեն մեկ տարի է այն տալիս է, թե ինչո՞ւ մինչ այսօր կահավորված չեն ՀՀ սահմանները:
Թովմասյանը հայտնեց, որ նաև հարցրել է, թե ինչո՞ւ Ադրբեջանական զինուժը կարողացավ հատել ՀՀ սահմանն այն դեպքում, երբ հայկական ԶՈւ-ն պետք է ցուցադրեր դիմադրություն և ինչո՞ւ է հովիվը դիմավորել ադրբեջանական զինվորներին:
Պատգամավորի խոսքով՝ այդ երկու հարցերն ուղղել է Կամո Քոչունցին և չստանալով պատասխան՝ դուրս է եկել դահլիճից:
«Ես կարծում եմ, որ սա հստակ իշխանության տեսակետն է, որ բոլոր հարցերն նման ձևով տարալուծեն, որևէ հարցին հստակ պատասխան չտրվի և ստացվում է, որ մենք մեր երկրի ճակատագրական, անվտանգային հարցերի վերաբերյալ, չունենք պատասխաններ»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «ԳՇ պետի տեղակալը գեներալի հագուստով կանգնում է և չի պատասախնում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի և չի ասում, թե ինչո՞ւ հովիվը դիմավորեց ադրբեջանական զինուժին և ո՞վ է պատժվել դրա համար»:
Ըստ պատգամավորի՝ հարցեր կան, որ նիստին ներկա ուժային կառույցների ներկայացուցիչները իսկապես չեն տիրապետում և հարցեր էլ կան, որ հարհանգված է տարալուծել, որևէ կերպ չպատասխանել, որպեսզի այդպես անցնի-գնա այս քննարկումը:
«Իրենք մտադրություն ունեն 90 րոպես ջուր ծեծել և խոսել ամեն ինչի մասին՝ առանց կոնկրետությունների և դռների հետևում անցկացվող խորհրդավոր փակ նիստն համարեն ավարտված, երբ հանրային հնչեղություն ունեցող որևէ հարց չի չստանում պատասխան»,-հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին