Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններ չկան․ Լավրով
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չի կարելի անվանել աղետալի, քանի որ դրանք պարզապես չկան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ria-ն։
«Ես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չէի անվանի աղետալի, քանի որ աղետալի լինելու համար պետք է ինչ-որ բան ունենալ: Մենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Լավրովը՝ Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիտֆելդտի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի վատ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իր ընկերն է անվանել։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի բարեկամը չէ, նրանք որոշեցին, որ չեն ցանկանում բարեկամ լինել (Ռուսաստանի հետ): Նրանք Ռուսաստանն ու Չինաստանն անվանեցին սպառնալիք ՆԱՏՕ-ի համար: Իմ լավ ընկեր Յենս Ստոլտենբերգը, որը Նորվեգիայի հիանալի վարչապետն էր, այժմ հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատու լինի ողջ աշխարհի անվտանգության համար»,- ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին