Վրաստանում պատվաստման տեմպը նվազում է, իրավիճակը տագնապալի է. Ցերցվաձե
Վրաստանում պատվաստումների տեմպը նվազում է, զգալիորեն պակասել է պատվաստման համար դիմողների թիվը: Այս մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն՝ նշելով, որ իրավիճակը գնալով ավելի տագնապալի է դառնում, գրում է Ալիք Մեդիան։
«Իրավիճակն ավելի ու ավելի տագնապալի է, քանի որ բնակչության վարքագծի առումով դրական միտում չկա։ Դեպքերի թիվն ավելանում է, համապատասխանաբար, մահացությունների թիվը ևս ավելանում է։ Եվ պատվաստման համար դիմողների թիվը ոչ միայն չի ավելանում, այլ նաև նվազում է»,- ասում է Թենգիզ Ցերցվաձեն։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն է, այս պահի դրությամբ ամբողջությամբ պատվաստված է բնակչության ավելի քան 32%-ը։
Նախօրեին Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում կստանա նոյեմբերին։
Վրաստանում նախորդ մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 762 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 9 831:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան